
Բարի Օր 2 (2025)
- Թողարկման տարի: 2025
- Ժանր: Կոմեդիա
- Իրական անվանումը: Բարի Օր 2
- Երկիր: Հայաստան
- Ռեժիսոր:
- Դերասաններ: էվա խաչատրյան, Մհեր Մխիթարյան, Ռոզի Ավետիսովա, Գագիկ Մարտիրոսյան, Իվետա Մուկուչյան, Արկադի Դումիկյան, Արմեն Մենչ Պետրոսյան
Տաքսիստ Հենդոն մի օր նա նկատում է, որ իրեն ամենուր ստում են, որոշում է՝ այլևս չի կարող այսպես շարունակվել։ Նա գաղտնի երազանք է պահում, որ բոլորն իր հարցերին միայն ճշմարտությամբ պատասխանեն։
Այժմ ոչ ոք չի կարող խաբել Հենդոյին։ Նրա նոր ձեռք բերած «ուժը» շուտով վերածվում է զվարճալի ու խենթ իրավիճակների՝ ընկերների, գործընկերների ու պատահական ուղևորների կյանքում բերումով անկանխատեսելի հետևանքներ։ Բայց ճշմարտությունը միշտ չէ, որ բարին է բերում. երբ Հենդոն սկսում է օգտվել իր կարողությունից՝ ի շահ սեփական կյանքի ու հանրության, նրա համբավը սկսում է աճել։ Նա դառնում է քաղաքի ամենահայտնի մարդը՝ յուրահատուկ «ճշմարտության դետեկտոր»։
Սակայն փառքը կարճատև է. մի պահի Հենդոյի ամենամեծ գաղտնիքը՝ իր իսկ հորինած սուտը, բացահայտվում է։ Հանկարծ ճշմարտությունը, որը նրան վեր էր բարձրացրել, քանդում է ամեն ինչ։ Նա կորցնում է հեղինակությունը, աշխատանքը, նույնիսկ ընկերներին։
Սակայն Հենդոն հանձնվողներից չէ։ Նա կրկին դիմում է հրաշքին, բայց այս անգամ՝ ոչ թե ճշմարտությունը վերահսկելու, այլ իր իսկ սխալները ուղղելու համար։ Մեկ անգամ ընկնելով՝ նա սովորում է, որ ճշմարտությունը միայն խոսքեր չէ, այլ արարքներ, որոնք պետք է հնչեն ճիշտ ժամանակին ու ճիշտ մարդկանց հասցեագրված։
Դիտել Բարի Օր 2 (2025) լավ որակով
Դիտել նաև
Մեկնաբանություններ (0)