
Ազգի գանձերը 2: Գաղտնիքների գիրքը (2007)
7.5
7.2
- Թողարկման տարի: 2007
- Ժանր: Արկածային / Թրիլլեր / Մարտաֆիլմ / Ֆանսաստիկա
- Տևողություն: 90 րոպե
- Իրական անվանումը: Нация Сокровища 2: Книга Секретов (2007)
- Երկիր: ԱՄՆ
- Ռեժիսոր: Ջոն Թերթելթաուբ
- Դերասաններ: Նիկոլաս Քեյջ, Դայան Կրյուգեր, Ջասթին Բարթա, Ջոն Վոյթ, Հարվի Քեյթել, Էդ Հարիս, Բրյուս Գրինվուդ, Հելեն Միրեն, Ալբերտ Հոլ, Ալիսիա Կոպոլա, Բիլլի Անգեր, Բրեդ Ռոուի, Բրենթ Բրիսքո, Քրիստիան Կամարգո
Քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի օր անց Ջոն Ուիլքս Բուտը իր ուղեկցի հետ գալիս է բար և հարցնում Թոմաս Գեյթսին։ Նրանք իրենց հետ բերում են գաղտնագրված ուղերձով մի նոթատետր և խնդրում են տարբեր գլուխկոտրուկների լուծման մասնագետ Թոմասին վերծանել այն։ Թոմասը որոշում է, որ հաղորդագրությունում գործածված է Փլեյֆերի ծածկագիրը, և սկսում է վերծանել այն։ Քանի դեռ նա կատարում էր աշխատանքը, Բուտը սպանում է նախագահ Լինքոլնին։ Թոմաս Գեյթսը վերջացնում է ուղերձի վերծանումը, բայց հանկարծ հայտնաբերում է, որ Բուտի ուղեկիցը Կոնֆեդերացիայի հետևորդ է, և եթե նա գտնի գանձերը, ապա Կոնֆեդերացիան կշարունակի պայքարը։ Դրա համար Թոմասը, սկսելով վերծանել տեքստը, պոկում է նոթատետրի թերթը և նետում կրակը։ Բուտի համախոհը կրակում է Գեյթսի վրա և փորձում կրակից հանել թուղթը, բայց նրան հաջողվում է հանել միայն կիսաայրված մի հատվածը։ Ծանր վիրավորված Թոմասը, տեսնելով նրա ջանքերը, ասում է. «Պատերազմն ավարտված է», բայց վերջինս հակադարձում է. «Սխալվում եք. պատերազմը դեռ նոր է սկսվում»: Կոնֆեդերացիայի պատգամավորը հեռանում է՝ խղճալով և կենդանի թողնելով Թոմասի փոքրիկ տղային։ Մահվանից առաջ հայրը նրան հասցնում է ասել ընդամենը մեկ նախադասություն. «Տուրք, որ վճարում են բոլորը»:
Դիտել Ազգի գանձերը 2: Գաղտնիքների գիրքը (2007) լավ որակով
Դիտել նաև
Մեկնաբանություններ (0)