
Հուսահատ տնային տնտեսուհի (2010)
7.5
7.2
- Թողարկման տարի: 2010
- Ժանր: Արկածային / Թրիլլեր / Մարտաֆիլմ / Ֆանսաստիկա
- Տևողություն: 90 րոպե
- Իրական անվանումը: Отчаянная домохозяйка (2010)
- Երկիր: Ֆրանսիա
- Ռեժիսոր: Ֆրանսուա Օզոն
- Դերասաններ: Կատրին Դնյով, Ժերար Դեպարդիե, Ֆաբրիջ Լուչինին, Կարին Վյար, Ջուդիթ Աստվածաշ, Սերգեյ Լոպես, Էվելին Դանդրին, Բրունո Լոսե, Գոթիեր Աբու
Ռոբերտ Պյուժոլը անձրեւանոցներ արտադրող գործարանի տնօրեն է: Նա քարտուղարուհու հետ դավաճանում է կնոջը' Սյուզանին, եւ անվերջ կռիվների մեջ է աշխատանքային ավելի լավ պայմաններ պահանջող աշխատողների հետ: Գործադուլներ անող աշխատողների հետ պայքարը, նյարդային վիճակն ի վերջո կաթվածի են հասցնում Պյուժոլին, հիվանդանոց գցում, իսկ ընկերության տնօրենի աթոռին ստիպված ժամանակավորպես հայտնվում է տիկին Պյուժոլը… Եվ հանկարծ պարզվում է, որ միամիտ ու բացարձակ անփորձ տնային տնտեսուհին ոչ միայն կարողանում է հրաշալի ղեկավարել գործարանը, այլեւ այնքան էլ հասարակ կին չէ, ինչքան երեւում է առաջին հայացքից: Նա երիտասարդ տարիներին սիրային հարաբերություններ է ունեցել քաղաքապետի' կոմունիստ Մորիս Բոբենի հետ եւ հիմա հնարավորություն ունի հաղթելու նախկին սիրեկանին պատգամավորական ընտրություններում…
Դիտել Հուսահատ տնային տնտեսուհի (2010) լավ որակով
Դիտել նաև
Մեկնաբանություններ (0)