
Գարուն ա (2022)
- Թողարկման տարի: 2022
- Ժանր: Պատերազմական / Դրամա
- Տևողություն: 105 րոպե
- Իրական անվանումը: Գարուն ա
- Երկիր: Հայաստան
- Ռեժիսոր: Ռոման Մուշեղյան
- Դերասաններ: Մարջան Ավետիսյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արմեն Մարգարյան, Շանթ Հովհաննիսյան, Լևոն Հախվերդյան, Եվա Զոհրաբյան, Ալիս Կապլանջյան, Թումաջ Դանեշ
Ֆիլմը ոգեշնչված է իրական դեպքերից, ապրիլյան քառօրյա պատերազմից։ Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է․ մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը․․․ Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․
Դիտել Գարուն ա (2022) լավ որակով
Դիտել նաև
Մեկնաբանություններ (0)