
Հիթչի մեթոդը (2005)
7.78
6.6
Ալեքս «Հիթչ» Հիթչենսը նյու-յորքյան լեգենդար «բժիշկ-խնամախոս» է։ Նա շատ տղամարդկանց է օգնել, որպեսզի վերջիններս կարողանան գերել իրենց իդեալին։ Հիթչն անշահախնդիր է։ Նա իր աշխատանքի համար հոնարար է ստանում, բայց սիրում է գաղտնի պահել իր ապրուստ հայթայթելու միջոցը։ Հիթչի նոր հաճախորդը Ալբերտն է՝ հասարակ հաշվապահ է, որն անսահման սիրահարված է աստղ Ալեգրա Կոուլին։ Հիթչի համար այս գործը դառնալու է իր կարիերայի բարձրակետը։ Բայց այս գործի վրա աշխատելով նա հանդիպում է արժանի հակառակորդի ի դեմս էֆֆեկտիվ և խորաթափանց Սառա Մելասի, որը մասնագիտությամբ լրագրող է և քայլ առ քայլ հետևում է Ալեգրային և նրա մասին բամբասանքներ է գրում թերթում։ Պրոֆեսիոնալ ամուրի Հիթչը հանկարծ նկատում է, որ մինչև ականջները սիրահարված է Սառային, որն էլ իր հերթին ցնցող բացահայտում է կատարում՝ գտնելով մանհեթենյան խորհրդավոր «բժիշկ-խնամախոսին»։
Դիտել Հիթչի մեթոդը (2005) լավ որակով
Դիտել նաև
Մեկնաբանություններ (0)