
Սինյոր Ռոբինզոն (1976)
7.5
7.2
- Թողարկման տարի: 1976
- Ժանր: Արկածային / Թրիլլեր / Մարտաֆիլմ / Ֆանսաստիկա
- Տևողություն: 90 րոպե
- Իրական անվանումը: Синиар Робинзон (1976)
- Երկիր: Իտալիա
- Ռեժիսոր: Սերջիո Կորբուչի
- Դերասաններ: Պաոլո Վիլաջիո, Զեուդի Արայա, Աննա Նոգարա, Պերսի Հոգան
Միլանցի տեքստիլային մագնատ և պատրաստի հագուստների խանութների ցանցի սեփականատեր Ռոբերտոն (Ռոբի), իր կնոջ` Մագդայի հետ միասին, նավով ուղևորվում է ճանապարհորդության: Գիշերը, նավապետը կազմակերպում է ուսումնական տագնապ, որի պատճառով Ռոբին խուճապահար դուրս է գալիս տախտակամած: Հաջորդ գիշեր կրկին տագնապ է հայտարարվում, սակայն Ռոբին արհամարհում է նավապետի հայտարարությունը: Որոշ ժամանակ անց արթնանալով, նա հայտնաբերում է, որ գտնվում է խորտակված նավի փակված նավասենյակում: Դուրս գալով նավից, նա ափ է ելնում անմարդաբնակ կղզում և հասկանում է, որ հայտնվել է Ռոբինզոն Կրուզոյի վիճակում: Որևէ կերպ սնվելու ծիծաղելի փորձերից և ապարդյուն ջանքերից հետո, նա հայտնաբերում է իրական Ռոբինզոն Կրուզոյի տունը:
Դիտել Սինյոր Ռոբինզոն (1976) լավ որակով
Դիտել նաև
Մեկնաբանություններ (0)