Arm Movie » Ֆիլմեր հայերեն թարգմանությամբ » Ռոբին Հուդ (2010) | Смотреть онлайн бесплатно
Ռոբին Հուդ (2010)

Ռոբին Հուդ (2010)

7.5
7.2
  • Թողարկման տարի: 2010
  • Ժանր: Արկածային / Թրիլլեր / Մարտաֆիլմ / Ֆանսաստիկա
  • Տևողություն: 90 րոպե
  • Իրական անվանումը: Робин Гуд (2010)
  • Երկիր: ԱՄՆ,Միացյալ Թագավորություն
  • Ռեժիսոր: Ռիդլի Սքոթ
  • Դերասաններ: Քեյթ Բլանշետ, Մաքս ֆոն Սյուդով, Ուիլյամ Հերթ, Մարկ Ստրոնգ, Օսկար Այզեկ, Դենի Հյուստոն, Այլին Էթկինս, Մարկ Էդդի, Դևիդ Մեթյու ՄակՖադյեն, Քևին Դյուրանդ, Սքոթ Գրայմզ, Ալան Դոյլ
0 голосов
Ֆիլմի սկզբում Ռիչարդն իր բանակով գրոհում է ֆրանսիական ամրոցը։ Գրոհի ժամանակ արքան պարանոցի վրա ստանում է մահացու վիրավորում և մահանում է։ Ռիչարդի մահից հետո Ռոբինը որոշում է վերադառնալ Անգլիա։ Նա իր ընկերներ-նետաձիգների խմբով անցնում է անտառի միջով դեպի Ֆրանսիայի ափերը։ Այդ ժամանակ Ռիչարդի ասպետներից մեկը հենց այդ ափն է նետում մահացած արքայի թագը, որը պետք էր փոխանցել Անգլիայի հաջորդ արքային։ Հանկարծ նրանց վրա հարձակվում են, սակայն Ռոբինի օգնության եկած ջոկատը կարողանում է ետ խլել թագը։ Ասպետը, մահանալով, Ռոբինին խնդրում է իր սուրը հասցնել իր հորը, ով Նոթինգհեմում է։ Ռոբինը վերադառնում է Անգլիա, թագը հանձնում է նոր արքային՝ Իոհան Անհողինին, և գնում Նոթինգհեմ։ Որպեսզի այդ գույքը չանցնի թագավորությանը, Ռոբինը ստիպված է լինում ձևացնել, որ ինքն այն նույն ասպետն է, ում սուրը որ կրում էր, և դառնալ Լեդի Մերիոնի «ամուսինը»։ Միևնույն ժամանակ ֆրանսիացիները որոշում են օգտվել խառնաշփոթից և ափ հանում իրականացնել Անգլիայում։ Սակայն արքային՝ Ռոբինի օգնությամբ, հաջողվում է հակահարված տալ նրանց և դուրս շպրտել երկրից։ Մարտի ժամանակ Ռոբինը շատ խիզախորեն է կռվում, ինչը դուր չի գալիս Իոհանին։ Հաղթանակից հետո նա Ռոբինին օրենքից դուրս է հայտարարում։ Ռոբինն իր ընկերների, մոտ զինակիցների և Մերիոնի հետ, որի նկատմամբ այդ ժամանակ հայտնվում են փոխադարձ զգացմունքներ, հեռանում է Շերվուդի անտառ։

Դիտել Ռոբին Հուդ (2010) լավ որակով

Player 1
Մեկնաբանություններ (0)