
Փրկել պարոն Բենքսին (2013)
7.5
7.2
- Թողարկման տարի: 2013
- Ժանր: Արկածային / Թրիլլեր / Մարտաֆիլմ / Ֆանսաստիկա
- Տևողություն: 90 րոպե
- Իրական անվանումը: Спасите г -на Бэнкса (2013)
- Երկիր: ԱՄՆ,Մեծ Բրիտանիա,Ավստրալիա
- Ռեժիսոր: Ջոն Լի Հանկոկ
- Դերասաններ: Թոմ Հենքս, Էմմա Թոմփսոն, Քոլին Ֆարրել, Աննի Ռոուզ Բուքլին, Ջեյսոն Շվարցման
Disney-ի «Մերի Փոփինս» դասական գեղարվեստական ֆիլմի էկրանավորման պատմությունը:Երբ Ուոլթ Դիսնեյը իր դստրերին խոստանում է ֆիլմ նկարահանել իրենց սիրած գրքի` Պամելա Թրևերսի «Մերի Փոփինս» հեքիաթի հիման վրա, նրա մտքով անգամ չի անցնում, որ այդ խոստումը կատարելու համար ավելի քան քսան տարի կպահանջվի: Երբ նա փորձում է ստանալ գրքի էկրանավորման իրավունքները, նա բախվում է քմահաճ և համառ բրիտանացի գրողի հետ, որը ոչ մի կերպ չի ուզում, որ ֆիլմերի ստեղծման հոլիվուդյան մոտեցումը «աղավաղի» իր սիրած հերոսուհուն: Միայն վաթսունականների սկզբներին է նա համաձայնվում անձամբ գալ Լոս-Անջելես և սկսել էկրանավորման վերաբերյալ բանակցությունները: 1961 թ.-ին`երկու շաբաթ շարունակ, քանի դեռ ընթանում էին Պամելա Թրևերսի հետ բանակցությունները, Ուոլթ Դիսնեյը գործի է դնում իր բոլոր հնարքները: Նա ներկայացնում է Թրևերսին ֆիլմի էկրանավորման վերաբերյալ իր ունեցած գաղափարները և էսքիզները, փորձում տպավորել գրողին տաղանդավոր կոմպոզիտորներ Շերման եղբայրների կողմից գրված հիասքանչ երաժշտությամբ և նույնիսկ էքսկուրսիաներ է կազմակերպում Դիսնեյլենդում: Բայց Թրևերսը ոչ մի կերպ չի զիջում, և հայտնի կինոռեժիսորը քիչ է մնում հրաժարվի իր մտահղացումից:
Դիտել Փրկել պարոն Բենքսին (2013) լավ որակով
Դիտել նաև
Մեկնաբանություններ (0)